Լրահոս
Արցախ
22:05
30.01.23
119

Սեղմել ատամներն ու առաջ գնալ. բլոկադայի 50-րդ օրն Արցախում դեռ համբերության կոչ են անում

Արցախի կյանքի ճանապարհի ճգնաժամի պատճառով խոցելի խմբում են հայտնվել հղի կանայք: Ստեփանակերտի Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնի գործադիր տնօրենը հայտնել է, որ ավելացել են բարդ ծննդաբերության դեպքերը, պատճառը սթրեսն է, սննդի բացակայությունը։ 

Չնայած այսօր Կարմիր խաչը Ստեփանակերտից Հայաստան է տեղափոխել 19 մարդու՝ հարյուրավոր քաղաքացիներ դեռ մնում են իրենց ընտանիքներից բաժանված: