Լրահոս
Քաղաքական
14:45
28.10.22
95

Սեղանին բոլորիս ապագան է. Երևանում սկսվել է «Լազարյան ակումբի» հավաքը

Երևանում առավոտյան սկսվել է «Լազարյան ակումբի» հավաքը: «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» խորագրով քննարկմանը հեռավար միացել են նաև Մոսկվայից, Ստեփանակերտից: Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Կովկասից Ռուսաստանին դուրս մղել, հայկական պետականությունն ապամոնտաժել ու աշխարհաքաղաքական լանդշաֆտը ձևափոխել փորձող ուժերն իրենց ծրագրի հաջողության գրավական են համարում Լեռնային Ղարաբաղի ոչնչացումը: Սահակյանը կոչ է արել վերջ տալ խաղին, որը սպառնում է մեր ազգային շահերին և եղբայրական ռուս ժողովրդի հետ ձեռք ձեռքի նոր հաղթանակներ տոնել: