Լրահոս
Իրավական
13:39
11.04.22
271

Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստին կհարցաքննվի միակ վկան․ փաստաբան

Img default alt hy

2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունենալու Սայաթ Շիրինյանի գործով հերթական դատական նիստը, տեղեկացնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Այս անգամ, սակայն, ամեն ինչ լինելու է շատ ավելի հետաքրքիր. այս նիստին պետք է հարցաքննվի մեղադրանքի կողմի ըստ էության միակ վկան՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, ով նախորդ նիստին դատարան չէր եկել:

Հուսով՝ եմ այս անգամ պարոն Ավդիշոևը կներկայանա դատական նիստին:

Անձամբ ես նրան բավականին շատ հարցեր ունեմ տալու»: