Լրահոս
Հասարակական
18:00
20.12.24
276

ՍԱՏՄ աշխատակիցները կրկին այցելել են «Գում»-ի շուկա

Img default alt hy

ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 20-ին կրկին այցելել են «Գում»-ի շուկա, որտեղ օրեր առաջ առգրավել էին մեկ տոննա միս, որպես հիմք ընդունելով այն, որ մսավաճառները սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ չէր ունեցել:

Այս անգամ ՍԱՏՄ աշխատակիցներն այցելել են առանց ոստիկանների և միջադեպեր չեն գրանցվել:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 13-ին Երևանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավել էին մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Քաշքշոց էր սկսվել ոստիկանների և մսավաճառների միջև: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը և ցանկացել էր վառել իրեն: Արդյունքում 8 մսավաճառներ բերման էին ենթարկվել:

Ավելի ուշ ՍԱՏՄ-ից հայտարարություն էր տարածել, որ այրել են մոտ մեկ տոննա առգրավված միսը: