Լրահոս
Հասարակական
22:11
27.10.25
179

Սարսափելի վիճակ էր, չեմ կարող նկարագրել. ոստիկանական գրոհից հետո ուշքի չեն գալիս գյումրեցիները

Նոր քրեական հետապնդում է հարուցվել Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ: Նրան մեղադրում են ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ անելու համար: 

Ըստ քննչական կոմիտեի՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 41-ի նկատմամբ: Մամուլը գրում է, որ  կալանավորվածների մեջ 2 անչափահաս կա: