Լրահոս
Հասարակական
00:24
27.11.22
246

Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 23.00-ի դրությամբ, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: