Լրահոս
Աշխարհ
15:48
26.11.22
183

Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը Rolls Royce Phantom է ստացել երկրի թագաժառանգ արքայազնից

Img default alt hy

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականին ավտոմեքենաներ են նվիրել 2022 թվականին Կատարում անցկացվող Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո, փոխանցում է «Shantnews»-ը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հաճելի նվեր է արել ազգային հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի։ Նա նրանց Rolls Royce Phantom մեքենաներ է նվիրել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Indonesia Posts English-ին։

Նշենք, որ Արգենտինայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո երկրում հանգստյան օր է հայտարարվել։

Հիշեցնենք նաև, որ բացի մեքենաներից, Սաուդյան Արաբիայի հավաքականի յուրաքանչյուր խաղացող հաղթանակի համար ստացել է 2,5 մլն եվրո։