Լրահոս
Աշխարհ
19:30
25.11.22
91

Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում Է նրա թունավորման մասին

Img default alt hy

Բանտարկության մեջ գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջության բժշկական եզրակացության վերլուծությունը վկայում Է նրա հավանական թունավորման մասին, հայտնել Է փորձաքննություն անցկացրած «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Մարիամ Ջիշկարիանին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: «Բժշկական եզրակացությունը բաղկացած Է 188 Էջից, նաև ուսումնասիրվել են 3 հազար Էջ փաստաթղթեր, ստացվել Է (Սահակաշվիլիի) մազերի փորձաքննությունն Ամերիկայից: Բոլոր ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա եզրակացնում ենք, որ նրա առողջության վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն Է», - ասել Է Ջիշկարիանին:

Նրա խոսքով՝ Սահակաշվիլիի օրգանիզմում սնդիկի մակարդակը թույլատրելի սահմանները գերազանցում Է 42 տոկոսով, հայտնաբերված Է թունավորում նաև այլ նութերով. նախկին նախագահի կյանքի պահպանման նպատակով նրան անհրաժեշտ Է թույլ տալ մեկնել արտասահման բուժման:

Ջիշկարիանին նաև նշել Է, որ Սահակաշվիլիի առողջության մասին ամբողջ տեղեկատվությունը հանձնվել Է Վրաստանի նախագահի վարչակազմին: Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով նրա հնարավոր թունավորման մասին:

Նրանց տվյալներով՝ այդ մասին Է վկայում «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության բժշկական եզրակացությունը, որն առայժմ չի հրապարակվել և պատրաստվում է՝ ներկայացվելու օտարերկրացի փորձագետներին:

Վրաստանի իշխանությունները կոչ են անում ձեռնպահ մնալ Սահակաշվիլիի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից և պլանավորում են անցկացնել առանձին թունաբանական փորձաքննություն: