Լրահոս
Աշխարհ
12:16
30.11.22
104

Սաակաշվիլին հրաժարվել է թունաբանական հետազոտության անցկացումից. նախարար

Img default alt hy

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Սամխարաուլիի փորձաքննությունների բյուրոյի փորձագետների առաջարկած թունաբանական հետազոտությունից, փոխանցում է Aliq.ge-ն։

«Փաստաբաններից մեկը տեղեկություն է տարածել Սաակաշվիլիի հնարավոր թունավորման մասին, և մենք փորձաքննությունների ազգային բյուրոյին խնդրել ենք թունաբանական հետազոտություն անցկացնել, որին Սաակաշվիլին հրաժարվել է մասնակցել»,- ասել է Բրեգաձեն։

Նախարարի ճեպազրույցից հետո պարզաբանում է տվել Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։ Նա ասել է, որ իրենք չեն հրաժարվել փորձաքննությունից, պարզապես փորձաքննության նպատակով Սաակաշվիլիին այցելած անձինք համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել։

Խաչապուրիձեի խոսքով, ինքը փորձագետներին կոչ է արել համապատասխան փաստաթղթեր պատրաստել, որպեսզի փորձաքննությունն անցկացվի ըստ օրենսդրության: