Լրահոս
Տարածաշրջան
20:22
10.11.21
55

Սաակաշվիլիի ազատությունը պահանջող 46 ցուցարար բերման է ենթարկվել. բախումներ Վրաստանում

Լարված ժամերից հետո Թբիլիսիում հարաբերական խաղաղություն է: Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները առավոտից կաթվածահար էին արել Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածը:

Մոտ 5 տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Ակցիաները սկսել էին պետական անվտանգության ծառայության ու առողջապահության նախարարության շենքի մոտ, շարունակել՝ դատարանի դիմաց, որտեղ Սաակաշվիլիի դատավարությունն էր: