Լրահոս
Արցախ
22:15
27.12.22
166

Ռուսներին դժվարությամբ են ճանապարհ տալիս ադրբեջանցիները. 16 օր է՝ պարենային ապրանք չի մտնում Արցախ

Բլոկադայի կես ամսում Արցախ է մտել ընդամենը 10 տոննա հումանիտար բեռ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մանկական սնունդ է, դեղորայք, բժշկական պարագաներ, որն ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ կհերիքեն ընդամենը 10 օր: Որ պատկերացնեք՝ ինչ փոքր քանակի մասին է խոսքը, նշենք, որ մինչև շրջափակումը ամեն օր 400 տոննա բեռ էր գնում Հայաստանից Արցախ: