Լրահոս
Քաղաքական
22:13
15.08.25
235

Ռուսաստանն Ադրբեջանին ուժով կարող է զսպել. Մոսկվա-Բաքու լարվածությունը թեժանում է

Մինչ հեռավոր Ալյասկան կարող է վճռել ու խաղաղություն բերել ռուս-ուկրաինական սահման, վերլուծաբանները չեն բացառում, որ Դաշնության հարավային սահմաները կարող են բռնկվել: Ալիևի վաշինգտոնյան այցից հետո Մոսկվայի հետ հարաբերությունները հասել են նոր ճգնաժամի։ Ադրբեջանի նախագահը բացեիբաց մեղադրել է Ռուսաստանին «Ազալ» ինքնաթիռի կործանման համար ու խոստացել է միջազգային դատարան դիմել։ Մինչ Բաքուն մեղադրանքներ է հնչեցնում, Ռուսաստանում արդեն խոսում են Հեյդար Ալիևի արձանների ապամոնտաժման մասին, իսկ խանութներն ու շուկաները հրաժարվում են ադրբեջանական ապրանքներից: