Լրահոս
Միջազգային
10:55
28.02.22
228

Ռուսական ինքնաթիռներին կարգելվի թռչել ԵՄ օդային տարածքում

Img default alt hy


ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնել են արգելել ռուսական ինքնաթիռների թռիչքները ԵՄ օդային տարածքում։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Գերմանիայի տրանսպորտի նախարարության ղեկավար Ֆոլկեր Վիսինգը պաշտպանել էր Գերմանիայի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու որոշումը։

Փետրվարի 26-ին հաղորդվեց, որ Եվրամիությունը պատժամիջոցների ցանկում ներառել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, վարչապետ Միխայիլ Միշուստինին, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին և այլ ռուս պաշտոնյաների։