Լրահոս
Միջազգային
23:42
20.12.24
360

Ռուսական հրթիռներ՝ Կիևի վրա. Զելենսկին ստոր հարված է անվանում Մոսկվայի դաժան վրեժը

 

Մեկ մարդ զոհվել է, առնվազն տասը վիրավորվել այսօր վաղ առավոտյան Կիևին ռուսական բանակի հասցրած հրիթռային հարվածի պատճառով: Նյութական մեծ վնասներ է կրել Ուկրաինայի մայրաքաղաքը: Ռուսական հրիթռակոծությունից տուժել են նաև 6 երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գրասենյակներ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հեռահար, գերճշգրիտ զենքով» հարվածել են նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության կառավարման կետին: