Լրահոս
Հասարակական
13:51
29.03.22
406

Ռումբի մասին ահազանգ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Img default alt hy

Անհայտ անձը հայտնել է Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։ Այս մասին երեքշաբթի «ՏԱՍՍ»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստին անանուն հաղորդագրություն է ստացվել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Ինքնաթիռը օդում է, վայրէջքից հետո այն կստուգվի»,- հայտնում է աղբյուրը:

Նշենք, որ վերջին շրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվում: