Լրահոս
Իրավական
20:42
22.10.25
261

Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը կքննվի այսօր

Img default alt hy

Քննչական կոմիտեն դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ապօրինի ձերբակալված «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան և փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Այս մասին ասվում է «Մեր ձևով» շարժման էջում։

Միջնորդությունը քննվելու է այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 20:30-ին, Գյումրի քաղաքում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությունը տեղի է ունեցել այս ամսվա 20-ին, երբ իրավապահները մտան Գյումրիի համայնքապետարան ու ձերբակալեցին մի խումբ անձանց, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։

Դատական նիստի արդյունքները սպասվում են այսօր երեկոյան։