Լրահոս
Հասարակական
23:56
29.11.22
276

Ռոման Ամոյանը պաշտոն է ստացել

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի եռակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Ռոման Ամոյանին նշանակել է մարզադպրոցի տնօրեն։

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։

Քաղաքապետի որոշման համաձայն` 39-ամյա Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնում։