Լրահոս
Քաղաքական
20:21
04.04.22
506

Ռոբերտ Քոչարյանը վնասվածք է ստացել. կմասնակցի՞ արդյոք ընդդիմության հանրահավաքին

Img default alt hy

Համացանցում լուրեր էին տարածվել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։

Ըստ լուրերի՝ չէր բացառվում, որ նա այդ պատճառով չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։

Հիշեցնենք՝  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները  «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։ Այն կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։

Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։

Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։

«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։

Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,- ասել է Միկոյանը։