Լրահոս
Աշխարհ
11:50
27.11.22
122

Մոսկվիչ է նորից արտադրում Ռուսաստանը

Հաշված օրերից Ռուսաստանը նորից կսկսի վաճառել «Մոսկվիչ-3» մակնիշի ավտոմեքենա: Նախկին Մոսկվիչից միայն տարբերանշանը ժառանգած նոր դիզայնով ավտոմեքենաները կարժենան մոտ 2 միլիոն ռուբլի։

Ի դեպ, Մոսկվիչն արտադրվում է մեքենաշինական այն նույն գործարանում, որտեղ ֆրանսիացիները զբաղվում էին Ռենոյի արտադրությամբ: Ֆրանսիական մեքենայի արտադրությունը դադարեցվել, իսկ ընկերությունը Ռուսաստանը լքել է այս տարվա մայիսին՝ ռուս-ուկրաինական պատերազմից 3 ամիս անց: