Լրահոս
Սպորտ
21:08
29.11.22
136

Ռեալը հետաքրքրված է արգենտինացի կիսապաշտպանով

Img default alt hy

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով, հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ ակումբը 21-ամյա կիսապաշտպանին դիտարկում է որպես Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի այլընտրանք, որին հավակնում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։ «Սերուցքայինների» ղեկավարները որոշել են անցնել ավելի իրատեսական տարբերակի.

Ֆերնանդեշը հրավիրվել է Արգենտինայի հավաքական մասնակցելու աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է երկու հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։

Արգենտինան C խմբում է Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հետ: ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին խաղում արգենտինացիները վաղը՝ նոյեմբերի 29-ին, կհանդիպեն լեհերի հետ։

Աղբյուր  ArmSport.am