Լրահոս
Սպորտ
11:35
29.01.23
160

«Ռեալը» ևս դուրս է եկել Իսպանիայի Արքայական գավաթի կիսաեզրափակիչ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալը» 3։1 հաշվով հաղթել է «Ատլետիկոյին»։

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Ալվարո Մորատան։ Տանտերերի կազմում 79-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Ռոդրիգոն՝ անհատական անցումից հետո գրավելով մրցակցի դարպասը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով և խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։

99-րդ րոպեին 2-րդ դեղին քարտ ստանալուց հետո խաղադաշտից հեռացվել է «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը։ 5 րոպե անց «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման առաջ է մղել իր թիմին։

121-րդ րոպեին էլ Վինիսիուս Ժունիորը հաշիվը դարձրել է 3։1։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել, «Բարսելոնան», «Աթլետիկը» և «Օսասունան»։

Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 30-ին։ Այս փուլում դիմակայությունները կլինեն երկխաղյա։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 7-9-ը, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 1-3-ը։

Եզրափակիչը նախատեսված է մայիսի 6-ին՝ Սևիլյայի «Լա Կարտուխա» ստադիոնում։