Լրահոս
Միջազգային
19:31
26.02.22
277

ՌԴ ՊՆ-ն ամերիկյան անօդաչու սարքերին կասկածել է ուկրաինական մոտորանավակներն ուղղորդելու մեջ

Img default alt hy

ՌԴ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ-ի գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքերն օգնել են ուկրաինացիներին Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերի վրա ռազմական հարձակման ժամանակ։

«Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել. ուկրաինական մոտորանավակների հարձակման ժամանակ ամերիկյան ռազմավարական RQ-4 Global Hawk և MQ-9A Reaper անօդաչու թռչող սարքերը շրջում էին սադրանքների իրականացման տարածքի վրա», - ասել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Մեծ հավանականություն կա, որ որ հենց ամերիկյան անօդաչու թռչող սարքերն են ուղղորդել ուկրաինական մոտորանավակներին դեպի Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերը», - ասված է հաղորդագրության մեջ։