Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:24
28.11.22
171

Քրդերն ուզում են «կտրել Թուրքիայի ձեռքը». Էրդողանի «ճիրանն ու սուրը» մահ են տարածում

Սիրիայի հյուսիս-արևելքում՝ քրդաբնակ շրջաններում, պաշտոնական Անկարայի նախաձեռնած «Ճիրան ու սուր» օպերացիայի հետևանքով մոտ 6 տասնյակ մարդ է զոհվել:

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց այսօր հավաքվել են Հայաստանում ապրող քրդերը, այրել Թուրքիայի դրոշը, Էրդողանի պատկերներով պաստառները ու վանկարկել՝ «Թուրքիա տեռորիստ»: