Լրահոս
Քաղաքական
23:00
29.03.25
586

ՔՊ-ն պատրաստվում է դատի տալ Արման Թաթոյանին

Img default alt hy

«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը պատրաստվում է դատի տալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանին։ Այս մասին գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

««Քաղաքացիական պայմանագիրը» կդիմի դատարան՝ Արման Թաթոյանի կողմից հնչեցված և որոշ լրատվամիջոցներում արտատպված զրպարտող հայտարարությունների մասով՝ թե իբր «ՔՊ-ն ընտրողներին ստիպում է նկարել իրենց քվեաթերթիկը»»,– գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ այսօր Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն հրահանգել է Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։ Թաթոյանը գրել էր, որ դա հանցանք է և դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: