Լրահոս
Քաղաքական
14:11
04.05.22
240

Քոչարյանն առաջարկում է բանակ տանել ակցիայի մասնակիցներին. Սեյրան Օհանյանի արձագանքը

Img default alt hy

Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ է անում ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքագրել ակցիաների ժամանակ բերման ենթարկված տղաների տվյալները և փոխանցել ՊՆ-ին։ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել` հավելելով, թե բերման ենթարկվածների մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»,- գրել է Քոչարյանը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ ԶՈւ զորահավաքային պլանը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները չեն կարող ընտրովի լինել։ Բացի այդ, հատկապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իրավունք չունի նման անհիմն հայտարարություններ անելու։