Լրահոս
Տնտեսական
11:45
10.09.24
144

Քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, երկու երկրների միջև ագրոպարենային ապրանքների շրջանառության մեծացմանը, գյուղատնտեսության թվայնացմանն ու ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։

Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողների միջև հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։

Գևորգ Պապոյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։