Լրահոս
Իրավական
20:55
24.10.25
3 421

ՔԿ-ից պնդում են՝ հոկտեմբերի 27-ին Վեհարանը խուզարկելու որոշում չկա. «Փաստինֆո»

Img default alt hy

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը։ Դա պատրաստվում են անել քննչական գործողությունների անվան տակ ու անգամ որոշ քննիչների զգուշացրել են կոնկրետ օրվա համար, որ  հոկտեմբերի 27-ին պատրաստ լինեն մուտք գործել Վեհարան։ 

 Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված քննչական խումբը բազմամարդ է։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ՝ պարզելու, թե արդյոք Վեհարանում խուզարկություն կատարելու միջնորդությամբ արդեն դիմել են դատարան ու ստացել թույլտվություն։ ՔԿ-ից հերքեցին՝ վստահեցնելով, որ նման որոշում չկա։
 Հուսանք իրապես՝ քաղաքական իշխանությունը կցուցաբերի հասունություն ու զերծ կմնա պետության հիմքերը քայքայող հերթական քայլից։