Լրահոս
Աշխարհ
19:05
24.10.25
7 774

Քիմ Քարդաշյանը հայտնել է գլխուղեղի անևրիզմ ունենալու մասին

Img default alt hy

Հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանները» հեռուստաշոուի 7-րդ սեզոնի պրեմիերայի ժամանակ հայտարարել է, որ գլխուղեղի անևրիզմ (արյունատար անոթի տեղային լայնացում) ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

45-ամյա Քարդաշյանը հեռուստաշոուի առաջին մասում ուղեղի հետազոտություն է անցնում, որից հետո ասում է, որ իր մոտ «փոքրիկ անևրիզմ կա»։

Փոքր անևրիզմները սովորաբար անմիջական վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե դրանք պատռվեն, ապա կարող է արյունահոսություն տեղի ունենալ։

«Այս շաբաթն իմ կյանքի ամենադժվար շաբաթներից մեկն է», - ավելի ուշ նշում է Քարդաշյանը։

Reuters-ը մեկնաբանություն է խնդրել Քիմ Քարդաշյանի հանրային կապերի պատասխանատուից, որը, սակայն, դեռ չի արձագանքել։ 

Disney-ին պատկանող Hulu սթրիմինգային հարթակով հեռարձակվող «Քարդաշյանները» սերիալի նոր եթերաշրջանը շարունակում է ներկայացնել Քրիս Ջենների և նրա դուստրերի՝ Քիմի, Քորթնիի, Քլոիի, Քենդալի և Քայլիի անձնական և մասնագիտական ​​կյանքը։