Լրահոս
Իրավական
14:00
27.02.21
101

Քիչ առաջ Քննչական կոմիտեում ինձ գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և առաջադրեցին մեղադրանք. Նարեկ Մալյան

Img default alt hy

Քիչ առաջ քննչականի ծանր հանցագործությունների քննության բաժնում գրավոր բացատրեցին, որ «մահ դավաճաններ» կոչը բռնության սպառնալիք է Նիկոլ Փաշինյանի դեմ և ինձ առաջադրեցին մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

Նշենք, որ երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը:

Այն Ռումինիայի նախկին ղեկավար Նիկալա Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության մասին էր։

Հիշեցնենք, որ ֆուտուրիստական ներկայացումն ավելի վաղ՝ փետրվարի 20-ի մեծ հանրահավաքից առաջ պետք է ներկայացվեր, սակայն այ ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց ներկայացման բեմադրիչ Նարեկ Մալյանին և թույլ չտվեց մասնակիցներին Ազատության հրապարակ տանել ներկայացման ռեկվիզիտները։