Լրահոս
Տնտեսական
18:40
28.01.23
116

Քերոբյանը BostonGene ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցված բարձր ցուցանիշները

Img default alt hy

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հանդիպել է BostonGene ընկերության ներկայացուցիչների հետ։

BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է։

Վահան Քերոբյանն իր խոսքում ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցված բարձր ցուցանիշներն ու ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Նախարարը նաև համառոտ անդրադարձել է նախարարության գործունեությանն ու համակարգման ոլորտներին, տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, առաջնահերթություններին ու պետական աջակցության գործիքակազմին։

Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է տնտեսության արդիականացման միջոցառումը։