Լրահոս
Արցախ
22:30
27.02.22
240

«Քարը վեկալա, որ շպրտեմ». շուռնուխցի 72-ամյա կնոջ տունը «Ադրբեջան է դարձել»

«Ղարաբաղից կլուբնիկի թփեր էի բերել, մնաց էս զզվելիներին»: Շուռնուխցի 72-ամյա Անահիտը քար է վերցրել, որ շպրտի իր տուն մտած ադրբեջանցու վրա, բայց լացելով ու «ուշունց տալով» չի արել: 33 տարի Շուռնուխում ապրող կինը չի հասկանում՝ «ազգի՞ց ինչ են ուզում», բայց գիտի, որ պատերազմում «զինվորը չի պարտվել, Փաշինյանն է պարտվել»:

Սյունեցի կինը վստահեցնում է՝ նորից կռիվ է լինելու, որ մենք հաղթենք: Տունն ադրբեջանցուն թողած կնոջ մենախոսությունը՝ Շուռնուխից: