Լրահոս
Տարածաշրջան
20:18
24.03.25
214

Քաոս՝ Թուրքիայում. ոստիկանությունը ռետինե փամփուշտներով ու մահակներով ճնշում է ցուցարարներին

 

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է՝ ժամանակավորապես հեռացվելով զբաղեցրած պաշտոնից։ Նույն օրը՝ կիրակի, Էքրեմ Իմամօղլուի քաղաքական ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, նախնական ընտրություններում նրան առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու։ Իսկ Ստամբուլից բազմահազարանոց ցույցերը մեծ թափով տարածվում են Թուրքիայի մյուս քաղաքներում: Ընդդիմության տվյալներով՝ միայն Ստամբուլում կիրակի փողոց է դուրս եկել մոտ մեկ միլիոն մարդ: Վերջին 10 տարում դա ամենազանգավածային բողոքի ակցիան էր Թուրքիայում: Էրդողանի կաբինետը կոշտ է արձագանքում: Անգամ Մասկին է դիմել X-ում մոտ 700 օգտահաշիվ արգելափակելու համար: Ամերիկացի գործարարը այդ պահանջը անօրինական է համարել: