Լրահոս
Միջազգային
21:07
26.02.22
224

Քանի ռազմական ենթակառուցվածք է ոչնչացրել ռուսական զինուժը Ուկրաինայում․ նոր տվյալներ

Img default alt hy

ՌԴ զինված ուժերն Ուկրաինայի տարածքում ոչնչացրել են 821 ռազմական ենթակառուցվածք։

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ  ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Դրանց շարքում են՝ 14 ռազմական օդանավակայան, 19 կապի և կառավարման կետ,  24 ՀՕՊ  C-300 7 «ՕՍԱ» զենիթային հրթիռային համակարգեր,48 ռադիոտեղորոշման կայաններ։ Խոցվել է 7 առզմական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ, 9 անօդաչու թռչող սարք»,,-ասել է Կոնաշենկովը։

Ըստ նրա՝ ոչնչացվել է 87 տանկ և այլ տեսակի զրահամեքենա, 28 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 118 հատ ուկրաինական հատուկ  ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաև հայտնել է, որ թիրախավորվում են բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները՝ բացառելով հարվածները սոցիալական և քաղաքացիական ենթառուցվածներին։