Լրահոս
Հայաստան
20:24
15.08.22
146

Քաղաքացու ողջ լինելու հավանականություն կա. փրկարարները կնոջ ձայն են լսել

Img default alt hy

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում աշխատող փրկարարաները կնոջ ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Փրկարարները տեղում քաղաքացու ձայն են լսել, հավանականություն կա, որ քաղաքացին ողջ է: Հիմա տեղում մասնագետները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասաց Հայկ Կոստանյանը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած: