Լրահոս
Արցախ
21:54
11.04.22
171

Փրկե՞լ Արցախը, թե՞ մնալ «ՀՀ իշխանության կամակատարը». Ստեփանակերտի «ծանր ընտրությունը»

Արցախում կառավարման համակարգի վերագործարկման անհրաժեշտության մասին են խոսում և՛ Արցախի իշխանությունը, և՛ հայկական երկու հանրապետությունների ընդդիմադիր քաղաքական գործիչները:

Արցախի գլխին կախված վտանգն է միավորել տարակարծիք երկու թեւերին, որովհետև, ըստ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի, պաշտոնական Երևանը բանակցությունների է գնում առանց Ստեփանակերտի կարծիքը հաշվի առնելու:

Միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին էր հայտարարել Արցախի նախագահը: Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ Արցախում իրավիճակ փոխելու լուրջ ռեսուրս կա: