Լրահոս
Միջազգային
19:00
24.12.24
524

Պուտինը զանգահարել է Ալիևին՝ շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակի հասնելու առնչությամբ և պայմանավորվել են շարունակել անձնական շփումները», - նշված է հաղորդագրության մեջ։

Պուտինը զանգահարել էր Ալիևին՝ նրան ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։