Լրահոս
Միջազգային
20:35
14.02.26
232

Պուտինը շնորհավորել է Իրանի նախագահին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ

Img default alt hy

Ռուսաստանը աջակցում է Իրանի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, օրինական շահերը և ապահովելու երկրի անվտանգությունը ստեղծված իրավիճակում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ուղղված շնորհավորական ուղերձում՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Ռուսաստանը աջակցում է Իրանի ջանքերին՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, օրինական շահերը և ապահովելու երկրի անվտանգությունը ներկայիս բարդ միջազգային իրավիճակում»,-ուղերձից մի հատված է մեջբերել Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը նաև վստահություն է հայտնել Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդման հարցում և Իրանի նախագահին մաղթել է առողջություն և հաջողություններ, իսկ բոլոր իրանցիներին՝ երջանկություն և բարգավաճում։