Լրահոս
Միջազգային
13:15
30.05.23
81

Պուտինը Ալիսա Բեզռոդնայային ազատել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնից ազատել է ՌԴ արդարադատության փոխնախարար Ալիսա Բեզրոդնայային, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

«Ալիսա Սերգեևնային ազատել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ 2023 թվականի մայիսի 30-ից:

Արդարադատության նախարարությունում «ՌԻԱ Նովոստի»-ին պարզաբանել են, որ Բեզռոդնայան լքում է գերատեսչությունը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

«Բեզրոդնայան երկար ժամանակ ղեկավարել է առավել աշխատատար և բարդ ուղղություններից մեկը՝ վերահսկելով տնտեսական օրենսդրության դեպարտամենտը և գերատեսչական իրավական նորմատիվ ակտերի գրանցման վարչությունը», - հավելել են նախարարությունում։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ երկարամյա բարեխիղճ ծառայության համար Բեզռոդնայան պարգևատրվել է Միխայիլ Սպերանսկու մեդալով։