Լրահոս
Մամուլի տեսություն
09:54
10.09.24
258

Փորձում են հավաքագրել արցախցիներին և նրանց կտրել ընդդիմադիր քաղաքական անձանցից․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի քաղաքական ղեկավարությանը և ինստիտուտները ոչնչացնելու համար։ Անցած տարի Սամվել Բաբայանի հետ էին հույս կապում, որ ինչ որ ՀԿ կձևավորվի` արցախցիների խնդիրներով զբաղվող, բայց այդ պրոյեկտը չստացվեց, նոր բան են փորձարկում։

Արդեն մի քանի ամիս է՝ ձևավորվել է ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն, որը ՖԲ-ում շատ ակտիվ է, նախագահը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է` Անդրանիկ Գրիգորյանը, ով Արցախում ԱԱԾ օպեր է եղել, հիմա իբրև թե իրավապաշտպան գործունեությամբ է զբաղվում, հանդիպում տարբեր մարզերում ապաստանած արցախցիներին, ներկայացնում իր իրավապաշտպան միության գործունեությունը, նպատակներն ու խնդիրները և խոստանում լուծում տալ հայրենակիցների խնդիրներին:

Իրականում՝ այդպիսով փորձում են հավաքագրել արցախցիներին և նրանց կտրել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքական անձանցից: Պատրաստվում են ինչ-ինչ հարցերում անգամ աջակցել նրանց, որ դարձնեն կառավարելի և պրոիշխանական։»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։