Լրահոս
Միջազգային
14:52
28.10.22
120

Փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակվել ԿԺԴՀ-ի կողմից

Img default alt hy

Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 28-ին փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճշտված տեղեկատվությունը հաղորդել են հարավկորեացի զինվորականները:

Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ արձակումները տեղի են ունեցել Կանվոնի նահանգի Տոնգչոնի շրջանից ժամը 11:59-ի (Երևանի ժամանակով 06:59) և 12:18-ի (07:18) միջոցին:

«Ուժեղացնելով մեր մոնիթորինգը և սթափությունը՝ մեր զինվորականները զորակցում են լիակատար մարտական պատրաստությանը՝ Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցությամբ»,-նշել են զինվորականները:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Հյուսիսային Կորեան անցկացրել Է առնվազն մեկ բալիստիկ հրթիռի արձակում:

Արձակումը տեղի Է ունեցել այն օրը, երբ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ավարտում են «Հոգուկ» համատեղ զորավարժությունները:

Սեուլը և Վաշինգտոնը նույնպես պատրաստվում են խոշոր համատեղ օդային վարժանքներ անցկացնել հաջորդ շաբաթ: Վերջին անգամ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ Է արձակել հոկտեմբերի 14-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: