Լրահոս
Քաղաքական
23:30
01.08.25
238

Փողը վախենում է Հայաստանում. ՀԷՑ-ի միջազգային աղմուկը զգուշավոր է դարձրել ներդրողներին

ՀԷՑ-ի իրավաքաղաքական ցնցումներից ու արբիտրաժային դատարանի որոշումից հետո զգուշավոր են դարձել ներդրողները Հայաստան փող մտցնելու իրենց ծրագրերում: Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի ականջին էլ են այդպիսի շշուկներ հասել, այդ մասին նա Սիվիլնեթի հետ զրույցում է հայտնել: Ընդ որում Հայաստանում ներդրում անել վախենում են ոչ միայն արտասահմանից, այլև երկրի ներսում: