Լրահոս
Հասարակական
20:09
15.08.22
130

Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել

Img default alt hy

Փրկարարները «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել։ «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տեղում աշխատող լրագրողներին հաստատել է Կարմիր խաչի ներկայացուցիչը։

Այժմ  փլատակներից դուրս բերված քաղաքացուն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում տեղում։ Փրկվածի անձի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, պաշտոնական տեղեկատվությունը, հավանաբար, ավելի ուշ կլինի։

Տեղում է  նաև Շտապօգնության մեքենան, որով քաղաքացուն կտեղափոխեն հիվանդանոց։