Լրահոս
Հասարակական
13:21
10.05.21
76

Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժածին տեղափոխեցին հիվանդանոց

Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով մեկ կնոջ շտապ օգնության աշխատակիցները տեղափոխեցին հիվանդանոց։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, խոշոր վթար է տեղի ունեցել վարչապետին ուղեցող ամենագնացներից մեկի մասնակցությամբ։