Լրահոս
Հայաստան
12:25
27.02.21
68

Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են անցկացրել վրանային ճամբարում՝ խորհրդարանի շենքի մոտ. «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձը

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները երկրորդ գիշերն են անցկացրել վրանային ճամբարում՝ Երևանում խորհրդարանի շենքի մոտ, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:



«Երկու-երեք տասնյակ մարդիկ գիշերել են ճամբարում: Նրանք «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են որ գիշերն անցել է հանգիստ, նրանք տաքացել են կրակի մոտ, այժմ մաքրում են տարածքը: Համախոհները նրանց նախաճաշ են բերել:

Կեսօրին ընդդիմության հերթական հանրահավաքը կլինի այս վայրում:

Ճամբարի մուտքերն արգելափակվել են ոստիկանության կողմից, խորհրդարանի ցանկապատի երկայնքով շարվել են իրավապահների մի շղթա»,-նշել է գործակալությունը`կից տեսանյութ հրապարակելով: