Լրահոս
Քաղաքական
13:10
13.08.25
125

Փեզեշքիանը Հայաստանում կլինի օգոստոսի 18-ից 21-ը. Հայաստան-Իրան գործարար համաժողով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցի շրջանակում՝ օգոստոսի 19-ին Երևանում կկայանա Հայաստան-Իրան գործարար համաժողով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ իրանական կողմը հետաքրքրված է արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների և թեթև արդյունաբերության ոլորտներով։ Փեզեշքիանը Հայաստանում կլինի օգոստոսի 18-ից 21-ը։