Լրահոս
Աշխարհ
13:15
28.10.22
150

Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

Img default alt hy

Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների և այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա:

Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված Է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար:

Նշվում Է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: