Լրահոս
Հասարակական
16:09
16.08.22
298

Պայթյունի հետևանքով 16 զոհերից 14-ի ինքնությունն է հայտնի. զոհերի հարազատները՝ դիահերձարանի բակում

Չնայած կեսօրին Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Սուրմալուի պայթյունի զոհերի թիվը հասել է 17-ի, ավելի ուշ պարզվեց՝ տեխնիկական խնդիր է եղել, զոհերը 16-ն են:

Գիշերը փրկարարները փլատակներից հանել են ևս 8 մարմին, այդ թվում՝ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դիեր: Առավոտյան ևս 1 մարմին են դուրս բերել փլատակներից: