Լրահոս
Տարածաշրջան
16:50
25.12.24
415

Պայթյուն՝ ավիաաղետից առա՞ջ. ադրբեջանական մարդատար օդանավի կործանման նախնական վարկածները

 

Ղազախստանի Ակտաու քաղաքում աղետի ենթարկված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավում, ըստ նախնական տեղեկությունների, ինչ-որ բալոն է պայթել: Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարային վայրէջքի համար է ուղղությունը թեքել դեպի Ղազախստան: Ինքնաթիռում շուրջ 7 տասնյակ մարդ է եղել: Վերջին տվյալով՝ նրանցից 32-ը ողջ են մնացել: Հայաստանի վարչապետը ցավակցել է ավիաաղետի զոհերի ընտանիքներին։ «Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում: