Լրահոս
Քաղաքական
14:12
29.11.22
75

Պատժել Ադրբեջանին և աջակցել Հայաստանին. նախագիծ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում

Ֆրանսիայի Սենատում հակա-ադրբեջանական հայտնի բանաձևի ընդունումից երկու շաբաթ անց՝ այսօր խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում քննարկման է դրվելու Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող նախագիծ:

Այդ փաստաթուղթը կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նախագծի հեղինակները Ֆրանսիայի կառավարությանը նաև կոչ են անում աջակցել Հայաստանի՝ պաշտպանունակության մակարդակի բարձրացմանը և հումանիտար օգնություն ուղարկել բարեկամ երկիր: