Լրահոս
Միջազգային
15:37
26.02.22
194

Պատժամիջոցները կիրառվում են Ռուսաստանի որդեգրած կուրսը փոխելու անկարողության պատճառով․ Մեդվեդև

Img default alt hy

Պատժամիջոցները միֆ են ու ձևականություն, դրանք կիրառում են քաղաքական իմպոտենտությունից՝ Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից ելնելով, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Կարծում եմ, որ բոլոր խելացի մարդկանց համար ակնհայտ է՝ պատժամիջոցները միֆ են, ձևականություն, արտահայտչաձև։ Ես, օրինակ, խորապես անտարբեր եմ արտասահմանում իրավունքների սահմանափակման այսքան շատ գովազդված պատժամիջոցների նկատմամբ։

Կարելի է նաև ավելի խիստ արտահայտվել, բայց զերծ կմնամ։ Ես ՌԴ քաղաքացի եմ, դրանով ամեն ինչ ասված է։ Իսկ պատժամիջոցների կիրառման պատճառն ակնառու է՝ քաղաքական իմպոտենցիա՝ բխող Ռուսաստանի քաղաքական կուրսը փոխելու անկարողությունից»,- գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում։